ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը պարզապես նախապատվություն չեն, այլ Իրանի ազգային անվտանգության հիմքն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։