Ռուսաստան

ԵՄ-ն եւ G7-ը մտադիր են Կիևին վարկ տրամադրել ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներից

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն եւ G7-ը մտադիր են Կիևին վարկ տրամադրել ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներից

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը և G7-ի երկրները մտադիր են Ուկրաինային տրամադրել մոտ 50 միլիարդ դոլարի վարկ՝ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Եվրահանձնաժողովի կողմից մենք առաջ ենք շարժվում առաջարկի նախապատրաստման այս աշխատանքում։ Աշխատանքները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։ 

Նա հավելել է, որ նպատակն այն է, որ «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ միասին մինչև տարեվերջ Ուկրաինային տրամադրվի մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլար վարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում