Աշխարհ

Բուենոս Այրեսում կենսաթոշակառուները բողոքի ցույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսում կենսաթոշակառուները բողոքի ցույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բողոքի ցույց է տեղի ունեցել նախագահ Խավիեր Միլեյի կողմից կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի վրա վետոյի կիրառման դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, կենսաթոշակառուները Արգենտինայի կոնգրեսից երթով շարժվել են դեպի Պլազա դե Մայո՝ պահանջելու մերժել նախագահ Խավիեր Միլեյի վետոն Կոնգրեսի կողմից հաստատված կենսաթոշակային ճշգրտման մասին օրենքի վրա։

Նախագծի նպատակն է բարձրացնել կենսաթոշակը 8,1 տոկոսով, որպեսզի իրավիճակը կայունանա աճող գնաճի և ազատական տնտեսական քաղաքականության համատեքստում: Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում