Աշխարհ

Հայիթիում արտակարգ դրություն է հայտարարվել ավազակախմբերի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

Հայիթիում արտակարգ դրություն է հայտարարվել ավազակախմբերի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայիթիի ղեկավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրություն սահմանել ողջ երկրի տարածքում զինված ավազակախմբերի դեմ պայքարելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Համապատասխան որոշումը հրապարակվել է կարիբյան հանրապետության Le Moniteur պաշտոնական թերթում։ Նշվում է, որ արտակարգ դրությունը կգործի առնվազն մեկ ամիս։

Իրադրությունն անվտանգության ոլորտում և հումանիտար վիճակը Հայիթիում վատթարացել է 2021 թվականին նախագահ Ժովենել Մոյիզի սպանությունից և երկրաշարժից հետո. ավազակախմբերը վերահսկում են երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսի ավելի քան 80 %-ը: Մարտի 1-ին համաձայնագիր է ստորագրվել Քենիայի 1000 ոստիկանից բաղկացած խաղաղապահ զորախումբ Հայիթի ուղարկելու վերաբերյալ` հանցավորության դեմ պայքարելու համար։ Վերջին տարվա ընթացքում Հայիթիի մայրաքաղաքը և մի շարք այլ շրջաններ վերահսկող հանցավոր խմբավորումների սանձարձակության հետևանքով զոհվել է շուրջ 8000 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում