Մերձավոր Արևելք

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի հարավում

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի հարավում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) լույս սեպտեմբերի 5-ի գիշերը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավի Ջիբբայն, Զութար էլ Չարքիե և Ռամիա շրջաններում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ավելի քան տասը արձակման կայանքների և ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների, որոնք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար», - ասվում է Իսրայելի զինվորականների Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

ԻՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին Լիբանանից իսրայելական տարածք է արձակվել շուրջ 65 հրթիռ, որոնց մի մասն է միայն կալանվել հակաօդային պաշտպանության կողմից, մյուսներն ընկել են բաց տեղանքում։ Տուժածների մասին չի հաղորդվում:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գազայի հատվածում սկսված պատերազմի ընթացքում Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ի մարտիկները և իսրայելցի զինվորականները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանների երկայնքով։ Երկու երկրների սահմանամերձ շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում