Մարզեր

Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիս ճանապարհահատվածը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիս ճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Շինարարական աշխատանքները կատարել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքները մեկնարկել էին 2023 թվականին։ 

«Հիմնանորոգվել են երթևեկելի մասը, իջատեղերն ու մուտքերը, տեղադրվել են ջրահեռացման վաքեր, լրացվել և հարթեցվել են կողնակները, հիմնանորոգվել են նաև արհեստական կառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհին առկա կամուրջն ու ուղեանցը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում