Ռազմական

Կարևորվել է ռազմական տեխնիկայի հայրենական արտադրությունը. ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է ԱԹՍ-ների արտարդրության ընկերություն

2 րոպեի ընթերցում

Կարևորվել է ռազմական տեխնիկայի հայրենական արտադրությունը. ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է ԱԹՍ-ների արտարդրության ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 4-ին այցելել է հերթական ռազմարդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է անօդաչու թռչող համակարգերի մշակմամբ և արտադրությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ընկերության ղեկավարի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ընկերության արտադրանքին և ծառայություններին, հեռանկարային ծրագրերին։ 

Ըստ աղբյուրի՝ ներկայացված արտադրատեսականին ներառում է ԱԹՍ-ների և բաղկացուցիչ մասերի մշակում, ԱԹՍ-ների արտադրություն և սպասարկում, ԱԹՍ ներկառավարման համակարգերի մշակում, ծրագրային ապահովում, մետաղական դետալների, կոմպոզիտային նյութերի մշակում։ 

Ընկերության ղեկավարը, ներկայացնելով սարքերը, ընդգծել է, որ որոշ տեխնոլոգիաներ աշխատում են մեքենայական ուսուցման ներդրմամբ՝ հնարավորություն տալով շուկայում պահել եզակիությունը և ապահովել օգտագործման լայն հնարավորություններ: 

Նշվում է, որ նախարար Հայրապետյանն ընդգծել է ռազմական տեխնիկայի սեփական արտադրություն ունենալու կարևորությունը, դրանցում նորագույն տեխնոլոգիաների ներդնումը: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է ոլորտի հանդեպ պետության առանձնահատուկ ուշադրությունը և հայտնել ինչպես իրավիճակային օպերատիվ քայլերի, այնպես էլ համակարգային լուծումներով առկա մարտահրավերները հաղթահարելու և ոլորտային զարգացում ապահովելու պատրաստակամություն: 

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել խնդիրներն արդյունավետ ճանապարհով լուծելու և համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մի շարք համաձայնություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում