Մարզեր

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել մոտորոնավակով մոտ 2 կմ հեռացած չորս քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել մոտորոնավակով մոտ 2 կմ հեռացած չորս քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը: 

Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և չորս քաղաքացու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում