Հայաստան

Ֆինանսավորվել են Գավառում բնակվող արցախցիների բիզնես-գաղափարներ

1 րոպեի ընթերցում

Ֆինանսավորվել են Գավառում բնակվող արցախցիների բիզնես-գաղափարներ

ԳԱՎԱՌ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ֆինանսավորվել են այստեղ բնակվող արցախցիների բիզնես գաղափարներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառում արցախցիների մասնակցությամբ շուրջ 3 ամիս տևած ինքնաբաղվածության դասընթացներն արդեն ավարտվել են: Դրանք իրականացվել են  ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։

Դասընթացները հաջողությամբ ավարտած 11 մասնակիցներ հանձնաժողովի դատին են ներկայացրել  իրենց բիզնես գաղափարները: 

«Հանձնաժողովը կազմված էր ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներից, դասընթացավարից, իսկ որպես դիտորդ ողջ ընթացքին հետևել են խմբերից առաջադրված մասնակիցներն ու համայնքապետարանի ներկայացուցիչը։

Ներկայացված 11 բիզնես պլանից 10-ը կֆինանսավորի Կլոր սեղան հիմնադրամը։ Ֆինանսավորված գաղափարները վերաբերվում են մեղվաբուծությանը, լորաբուծությանը, խոզաբուծությանը, հացի արտադրությանը, գինեգործությանը, ավտոտեխսպասարկմանը, երկաթագործության արհեստանոցների ստեղծմանն ու ընդլայնմանը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում