Հայաստան

Սևան քաղաքի Էներգետիկների փողոցում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Սևան քաղաքի Էներգետիկների փողոցում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Էներգետիկների փողոցում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են ճանապարհային պատվածքի և մայթերի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  Էներգետիկների փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 105 հազար 300 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսված է ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլ շինարարական աշխատանքներ: Հիմնանորոգումն ընդգրկում է 2862 քառակուսի մետր տարածք: 

Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ն է։ 

Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։ 

Խոսրով Խլղաթյան

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում