ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին: Համաժողովը «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունն է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, առցանց համաժողովին մասնակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: