Աշխարհ

Շոլցը խոստացել է Ուկրաինային մատակարարել ևս 17 IRIS-T ՀՕՊ համակարգեր

1 րոպեի ընթերցում

Շոլցը խոստացել է Ուկրաինային մատակարարել ևս 17 IRIS-T ՀՕՊ համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է Ուկրաինային մատակարարել ևս 17 IRIS-T զենիթահրթիռային համակարգեր, որոնցից չորսը կտրամադրվեն արդեն 2024 թվականին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինային խոստանում է հավելյալ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր: Ութ IRIS-T SLM համակարգեր և ինը IRIS-T SLS համակարգեր պատվիրվել են Ուկրաինայի համար»,- ասել է Շոլցը Շլեզվիգ-Հոլշտայնի Տոդենդորֆ Բունդեսվերի բազայում»,- ասված է զեկույցում: 

Յուրաքանչյուր տեսակի երկու համակարգ Ուկրաինա կմատակարարվի 2024 թվականին, մնացածը՝ 2025 թվականից։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում