Աշխարհ

2023 թվականին խոլերայից մահացությունն աճել է 71 տոկոսով

1 րոպեի ընթերցում

2023 թվականին խոլերայից մահացությունն աճել է 71 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին խոլերայից մահացությունների և այդ հիվանդությամբ վարակվելու դեպքերի թիվն աճել է համապատասխանաբար 71%-ով և 13%-ով՝ 2022 թվականի համեմատ։ Ավելի քան չորս հազար մարդ մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Պարզաբանվում է, որ գրանցված դեպքերի 38%-ը եղել է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում։

Խոլերան ծայրահեղ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է աղտոտված սննդի կամ ջրի ընդունման միջոցով: Խոլերան կարող է առաջացնել սուր, ջրային լուծ, իսկ հիվանդության ծանր ձևերը կարող են մահացու լինել ժամերի ընթացքում, եթե չբուժվեն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում