Աշխարհ

Նաուսեդան ասել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվել Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ խոցելու գաղափարից

1 րոպեի ընթերցում

Նաուսեդան ասել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվել Ուկրաինայի օդային տարածքում հրթիռներ խոցելու գաղափարից

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ն շարունակում է քննարկել Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Վարշավայում լրագրողներին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Ուկրաինային սահմանակից երկրները, չնայած ՆԱՏՕ-ի առարկություններին, պարտավոր են խոցել մոտեցող ռուսական հրթիռները՝ նախքան դրանք կմտնեն իրենց օդային տարածք։

«ՆԱՏՕ-ի երկրները սկսել են քննարկել այս թեման։ Այսօր մենք չենք կարող ասել, որ քննարկումն ավարտված է, և մենք ունենք որևէ կոնկրետ արդյունք, բայց մեր երկրները, այլ պետությունների հետ, նախաձեռնում են նման քննարկումներ և ցանկանում են, որ այս որոշումը կայացվի առաջին հերթին ՆԱՏՕ-ի մակարդակով», - ասել է Նաուսեդան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում