Աշխարհ

Բանգլադեշում բանվորների բողոքի ակցիաների պատճառով փակվել են 70 տեքստիլ գործարաններ

1 րոպեի ընթերցում

Բանգլադեշում բանվորների բողոքի ակցիաների պատճառով փակվել են 70 տեքստիլ գործարաններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում մոտ 70 տեքստիլ գործարաններ փակվել են հագուստի աշխատողների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Տեքստիլ բնագավառի աշխատողները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք հանգեցրել են Դաքայի Աշուլիայում առնվազն 70 գործարանի փակմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ ցուցարարները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

Որոշ գործարաններ փակվել են իշխանությունների կողմից՝ հետագա սրացումներից խուսափելու համար, քանի որ բողոքի ակցիաները հանգեցրել են բախումների ու վանդալիզմի գործողությունների։ Բացի այդ, բանվորները փակել են որոշ ճանապարհներ, ինչը հանգեցրել է խցանումների։ Պահանջվել է բանակի և ոստիկանության միջամտությունը։ Ուժային կառույցները ցուցարարներին կոչ են արել դադարեցնել փողոցներ փակելու գործողությունները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում