Աշխարհ

Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով անհետ կորել է 20 միգրանտ

1 րոպեի ընթերցում

Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով անհետ կորել է 20 միգրանտ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 20 միգրանտներ անհետ կորել են Միջերկրական ծովում նավի վթարի հետևանքով, իսկ փրկվածները տեղափոխվել են իտալական Լամպեդուզա կղզի։ Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իտալիայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Կիարա Կարդոլետին:

«Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած նավի խորտակումից հետո 20 մարդ անհետ կորել է Միջերկրական ծովում։ Յոթ փրկվածներ, որոնց մեր թիմն ընդունել է Լամպեդուզայում, գտնվում են ծանր վիճակում, նրանցից շատերը հավանաբար կորցնել են ընտանիքի անդամներին», - ասել է Կարդոլետին:

Նշվում է, որ Իտալիայի առափնյա պահպանությունը շրջված նավից փրկել է Սիրիայի ութ քաղաքացու։ Նրանք հայտարարել են, որ նավը մեկնել է Լիբիայի ափից, և նավի վրա 28 մարդ է եղել։ Մեկ օր անց նավը վթարի է ենթարկվել։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում