Մերձավոր Արևելք

«Մոսադ»-ի ղեկավարը Կատարին վստահեցրել է, որ Իսրայելը զորքերը դուրս կբերի Ֆիլադելֆիական միջանցքից

2 րոպեի ընթերցում

«Մոսադ»-ի ղեկավարը Կատարին վստահեցրել է, որ Իսրայելը զորքերը դուրս կբերի Ֆիլադելֆիական միջանցքից

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը միջազգային միջնորդներին հավաստիացրել է, որ համաձայն է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանից զորքերի ամբողջական դուրսբերմանը պատանդների շուրջ գործարքի երկրորդ փուլի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ արաբ դիվանագետներից մեկը նշել է, որ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բարնեան ինքնաթիռով շտապ մեկնել է Դոհա այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող  Ֆիլադելֆիական միջանցքից։ 

Աղբյուրը նշել է, որ Դոհայում Բարնեան Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիին տեղեկացրել է այն մասին, որ Իսրայելը համաձայն է զորքերը սահմանից ամբողջությամբ դուրս բերել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի երկրորդ փուլի ընթացքում։

Օգոստոսի 29-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը որոշում էր ընդունել պահպանել զորքերի ներկայությունը Ֆիլադելֆիական միջանցքում։ Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը դեմ էր արտահայտվել այդ որոշմանը, իսկ սեպտեմբերի 1-ին հանդես էր եկել առանձին հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը վերանայել այդ որոշումը։ 

Նեթանյահուն սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ տարակուսանք է հայտնել առանձին քաղաքական գործիչների այս դիրքորոշման առնչությամբ և նշել պատերազմական պայմաններում կառավարության միասնության անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում