Եվրոպա

Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը հաստատել է նոր միջուկային սուզանավերի կառուցման պլանները

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը հաստատել է նոր միջուկային սուզանավերի կառուցման պլանները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի լեյբորիստական ​​կառավարությունը հավատարիմ է հաջորդ տասնամյակում իր ռազմավարական միջուկային սուզանավերի արդիականացման պլաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին Շոտլանդիա այցի ժամանակ։ 

«Մեր նոր կառավարությունն անդրդվելի է միջուկային զսպման իր հանձնառության հարցում», - նրա խոսքերը մեջբերված են Բրիտանիայի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հիլին հավելել է, որ Լեյբորիստական ​​կուսակցությունը, որն իշխանության է եկել հուլիսի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, մտադիր չէ դադարեցնել Vanguard տիպի միջուկային սուզանավերը Dreadnought տիպի նոր սուզանավերով փոխարինելու ծրագիրը։

Մեծ Բրիտանիան ունի Vanguard տիպի չորս միջուկային սուզանավ, որոնք կառուցվել են 1990-ական թվականներին՝ HMS Vanguard-ը, HMS Vengeance-ը, HMS Victorious-ը և HMS Vigilant-ը: Ըստ հաղորդագրության՝ այս սուզանավերը 2030-ականների սկզբին կփոխարինվեն Dreadnought տիպի սուզանավերով։

Սեպտեմբերի 2-ին Հիլին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի հրաժարվել մի քանի ռազմական ծրագրերից՝ կապված երկրում տիրող դժվարին ֆինանսական իրադրության հետ։ The Times թերթի աղբյուրների համաձայն՝ Լոնդոնը կարող է դադարեցնել Tempest ծրագիրը՝ մշակելու նոր սերնդի կործանիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում