Քաղաքականություն

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը մասնակցելու է 2025 թվականի մայիսին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ 2025 թվականի մայիսին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Մոսկվայում նախատեսված հանդիսավոր շքերթից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտանական գագաթնաժողով։ 

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե Հայաստանը մասնակցելո՞ւ է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է․ «Այո, ձևաչափի և օրակարգի մասին կտեղեկացնենք»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում