Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը համապատասխանում է ԵԱՀԿ-ի ուղեցույցին. Գրիգոր Մինասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ 

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք Ադրբեջանը սկսե՞լ է կանոնակարգի հաստատման գործընթացը, ի՞նչ տեղեկություն ունի այս մասով, Մինասյանը պատասխանեց․

«Ճիշտ կլինի, որ այս մասով սահմանափակվենք այն հայտարարություններով, որոնք ունենք։ Կա կանոնակարգ, որը առաջիկա հինգշաբթի օրը որպես միջազգային պայմանագրի նախագիծ հաստատվելու է կառավարության կողմից և ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Կարծում եմ՝ կոնսեսուսային և որակյալ փաստաթուղթ է և ԵԱՀԿ-ի ուղեցույցին համապատասխան»։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն օրերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել էին։ Կանոնակարգի նախագիծը ներառաված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում։ Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հառչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Կանոնակարգի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 

Հայերեն English Español Français ქართული Русский

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

Երևանում հրդեհի հետևանքով այրվել է երկու կրպակ