Հայաստանում կան 630 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ կան 630 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:  

«Դա բավականին մեծ թիվ է: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի ցերեկային սպառումը վերջին օրերին տատանվում է 830-850 ՄՎտ-ի շրջանակներում, որտեղ մինչև 530 ՄՎտ-ն արտադրվում է արևային կայաններից»,-ասաց փոխնախարարը:

Վարդանյանը դա մի կողմից համարեց լավ ցուցանիշ, մյուս կողմից նշեց, որ իրենց համար մեծ մարտահրավեր է երեկոյան ժամերին կարգավորում իրականացնելը: «Բայց կատարվում է աշխատանք, որ այդ հարցերը կարգավորվեն»,-հավելեց նա: 

 

Հայերեն Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ