Աշխարհ

Ուկրաինան գիշերը ենթարկվել է զանգվածային գնդակոծությունների

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան գիշերը ենթարկվել է զանգվածային գնդակոծությունների

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններ ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել այդ թվում Լվովում, Կիևում և Սումիում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Լվովում, ըստ տեղի իշխանությունների, 3 մարդ է զոհվել, 35 մարդ՝ վիրավորվել։ Գլխավոր կայարանի շրջանում մի քանի բնակելի տուն է այրվել, կոտրվել են տների ապակիները։ Երկու դպրոցում գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել են։

Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ, վնասվել է հիվանդանոց։ 

Իսկ Պոլտավայի Կապի ինստիտուտի մասնաշենքերից մեկին սեպտեմբերի 3-ին հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, 271 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։ Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել։ 

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ Բելգորոդի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի երկնքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում