Աշխարհ

Բելառուսի սահմանին գտնվող անօրինական միգրանտները քարեր են նետել լեհ սահմանապահների վրա

2 րոպեի ընթերցում

Բելառուսի սահմանին գտնվող անօրինական միգրանտները քարեր են նետել լեհ սահմանապահների վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի սահմանին անօրինական միգրանտները քարեր և փայտեր են նետել լեհ սահմանապահների ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։

Լեհ սահմանապահների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է Բելառուսից Լեհաստանի սահմանն անօրինականորեն հատելու շուրջ 70 փորձ։

«Լեհ պարեկների ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել: Վնասվել է ծառայողական ավտոմեքենա», - սահմանապահների հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

2021 թ. կեսերին մի քանի հազար միգրանտներ էին հավաքվել լեհ-բելառուսական սահմանին՝ հույս ունենալով հայտնվել Եվրամիության երկրներում։ Այդ ժամանակվանից ամեն ամիս մի քանի հարյուր անօրինական ներգաղթյալներ փորձում են մուտք գործել Լեհաստան։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունը, կենտրոնացրել զինվորականների և կասեցնում են անօրինական ներգաղթյալների փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի մեջ։ Բելառուսը հերքում է այս բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, թե Լեհաստանը բռնությամբ միգրանտներին արտաքսում է իր տարածք և արհեստականորեն սրում փախստականների հետ կապված իրադրությունը։

Լեհաստանն արդեն բուֆերային գոտի է ստեղծել և պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Պարսպի երկարությունը կազմում է 186 կիլոմետր, բարձրությունը` 5 մետր, արժեքը` 1,6 միլիարդ զլոտի (շուրջ 400 միլիոն դոլար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում