Աշխարհ

Քաբուլում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Քաբուլում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 2-ի երեկոյան պայթուցիկ սարք է գործի դրել Աֆղանստանի մայրաքաղաքում, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Այսօր երեկոյան Քաբուլի Կալա է Բախտիարի շրջանում գտնվող անվտանգության 6-րդ գոտում պայթյուն է տեղի ունեցել, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ կին, վնասվածքներ է ստացել 13 հոգի», - սոցցանցերում գրել է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Խալեդ Զադրանը։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն։

Առայժմ Աֆղանստանում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել այդ  պայթյունի պատասխանատվությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում