Մերձավոր Արևելք

Իսրայելական հարվածներից զոհվել է Գազայում հացի հերթում կանգնած 8 պաղեստինցի. Al Jazeera

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածներից զոհվել է Գազայում հացի հերթում կանգնած 8 պաղեստինցի. Al Jazeera

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 8 մարդ է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարի վրա Իսրայելի պաշտպանության բանակի գրոհի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարվածի տակ են հայտնվել մարդիկ, որոնք հացի հերթ էին կանգնել Ջաբալիայում գտնվող ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության դպրոցի դիմաց։ 

Կան նաև վիրավորներ, որոնց թիվը չի նշվում։ 

Al Jazeera-ն նշում է, որ ՄԱԿ-ի գործակալության Ալ Ֆախուրա դպրոցում ապաստան էին գտել գնդակոծություններից տեղահանված հազարավոր մարդիկ։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 40 780-ը։ Ավելի քան 94 000 մարդ վիրավորվել է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում