Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնարկել է իր ուղևորությունը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա՝ մեկնարկելով իր պատմական ուղևորությունը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Հռոմի պապն այնուհետև կմեկնի Պապուա Նոր Գվինեա, Թիմոր Լեստե և Սինգապուր։ Ակնկալվում է, որ նրա այցը կկենտրոնանա միջկրոնական ներդաշնակության վրա։ 12-օրյա ուղևորությունը ամենաերկար ժամանակահատվածն է, որ քահանայապետը կանցկացնի Վատիկանից հեռու։
Ուղևորությունը տեղի է ունենում չնայած այն բանին, որ 87-ամյա Ֆրանցիսկոս պապն ունի առողջական խնդիրներ և վերջին ամիսներին տեղաշարժվում է անվասայլակով։
Կարդացեք հոդվածը` Русский