Աշխարհ

Tesla-ն 2025 թվականին կսկսի վեցտեղանոց Model Y-ի արտադրությունը. Reuters

2 րոպեի ընթերցում

Tesla-ն 2025 թվականին կսկսի վեցտեղանոց Model Y-ի արտադրությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Tesla ընկերությունը վեցտեղանոց Model Y էլեկտրական քրոսովերի թողարկումը Չինաստանում կսկսի 2025 թ. վերջից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անունը չհայտնած երկու աղբյուրի։

Նրանց տեղեկատվությամբ՝ Tesla-ն դիմել է համալրող մասերի մատակարարներին` խնդրելով նախապատրաստվել Model Y-ի արտադրության ծավալների զգալի ավելացման Շանհայի գործարանում, որը թողարկում է չորստեղանոց ավտոմեքենաներ։ 

Reuters-ը նշում է, որ առայժմ պարզ չէ, թե ինչպես է Tesla-ն մտադիր մեծացնել արտադրության ծավալներն այս գործարանում՝ հաշվի առնելով, որ ընկերությունը դեռ սպասում է Չինաստանի թույլտվությանը, որպեսզի 70 հեկտարով մեծացնի ձեռնարկության տարածքը։

Tesla-ն Model Y-ը թողարկել է 2020 թվականին և աշխատում է այս մոդելի արդիականացման վրա։ Նոր Juniper տարբերակը կունենա հինգ նստատեղ, իսկ նրա թողարկումը սպասվում է 2025 թ. սկզբին: 

Գործակալության գնահատումներով` վեցտեղանոց քրոսովերի թողարկումը վկայում է այն մասին, որ Tesla-ի վրա ճնշում են գործադրում չինական մրցակիցները (օրինակ՝ Nio-ն և Zeekr-ը), որոնք 2024 թվականին թողարկել են Model Y-ի առնվազն չորս մրցակից մեքենաներ։

Model Y-ը Չինաստանում ամենալավ վաճառվող էլեկտրական քրոսովերներից մեկն է։ Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 207 800 մեքենա։

Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին ինժեներներ Մարտին Էբերհարդի և Մարկ Թարփենինգի կողմից։ 2004 թվականին դրա հիմնական ներդրողը դարձել է ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Tesla-ի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Օստին քաղաքում։ 2023 թվականի դրությամբ ընկերության ակտիվները գնահատվել են 106,618 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 14,999 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում