Մերձավոր Արևելք

Բրիտանիան պաշտպանել է Իսրայել զենքի արտահանման արտոնագրերի մի մասը կասեցնելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Բրիտանիան պաշտպանել է Իսրայել զենքի արտահանման արտոնագրերի մի մասը կասեցնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պաշտպանել է Իսրայելին զենքի մատակարարման 350 արտոնագրերից 30-ը կասեցնելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիլին BBC-ին հայտնել է, որ դա «նյութական ազդեցություն չի ունենա» Իսրայելի անվտանգության վրա։

Բրիտանիայի պաշտպանության նախարարը նաև արդարացրել է նման քայլի ժամանակացույցը, որը համընկել էր Գազայի հատվածում զոհված վեց պատանդների հուղարկավորության հետ։ Նա նշել է, որ սարսափելի էր լսել Գազայի հատվածում իսրայելցի 6 պատանդների մահվան մասին լուրը, և հավելել է, որ այդ հայտարարության հիմքում ընկած է եղել իրավական գործընթաց։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ամոթալի» է անվանել Բրիտանիայի այս քայլը՝ նշելով, որ այդ «սխալ որոշումը միայն ավելի համարձակ կդարձնի ՀԱՄԱՍ-ին»։

Սեպտեմբերի 2-ին Բրիտանիան կասեցրել էր Իսրայել զենքի արտահանման 350 արտոնագրերից 30-ը՝ նշելով, որ կա վտանգ, որ իր տրամադրած զենքերը կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներով։ 

Իսրայել զենքի ամենախոշոր արտահանողն ԱՄՆ-ն է, իսկ Մեծ Բրիտանիայի կողմից զենքի վաճառքը կազմում է երկրի պաշտպանական ներմուծումների 1 %-ը։

Միևնույն ժամանակ Իսրայելում սեպտեմբերի 3-ին ևս նախատեսվում են ցույցեր, որոնք սկսվել են Գազայի հատվածում վեց պատանդների սպանությունից հետո։ Ցուցարարները պահանջում են, որ իշխանություններն ավելի շատ բան անեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում