Վրաստան

Վրաստանում երկաթուղային վթարի պատճառով 2 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում երկաթուղային վթարի պատճառով 2 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկաթուղու 2 աշխատող է զոհվել Թբիլիսիի Դիդուբե-Ավչալ հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով։ Նախնական տվյալներով՝ աշխատողներին վրաերթի է ենթարկել Թբիլիսի-Բաթումի գնացքը։ Գնացքի ուղևորները չեն տուժել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ վթարի պատճառով ժամը 17:05-ին նախատեսված Թբիլիսի-Բաթում մարդատար գնացքի երթը չեղարկվել է։

«Վրացական երկաթուղու» տվյալներով՝ տեղի ունեցածի մանրամասները ներկայում ուսումնասիրվում են, իսկ տեղում կատարվում են քննչական միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում