Մշակույթ

Արագածոտնի մարզային գրադարանում իրականացվել են ամառային ծրագրեր

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզային գրադարանում իրականացվել են ամառային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ամռանն իրականացվել է 24 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 353 մասնակից: Ամռան ամիսներին գրանցվել է 311 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 9987: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:   

Մարզային գրադարանում իրականացվել են ամառային դպրոց 6-12 տարեկան երեխաների համար և մանկական կրթաժամանցային ծրագիր՝ 4-6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև վարպետաց դասեր, բակային ընթերցանություններ, տարաբնույթ ժամանցային ծրագրեր: 

«Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում «Իմ ամառը գրադարանում» խորագրի ներքո երեխաներն ուսումնասիրել են պատմություն, մշակույթ, արվեստ: Ամառային դպրոցի սաներին ուսուցանվել է տիկնիկագործություն, երեխաները պարբերաբար մասնակցել են գրադարանի գրքերի վերանորոգմանը, Շոկոլադի միջազգային օրը պատրաստել են կոնֆետներ:

Գրադարանում կազմակերպվել են հանդիպումներ ժամանակակից գրողներ և հրապարակախոսներ Հուսիկ Արայի, Հովհաննես Ներզեթյանի և Հովհաննես Պապիկյանի, ինչպես նաև Արագածոտնի մարզի ստեղծագործողների հետ: 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում