Ինովացիա

Ստեղծարարի երազանքների իրականացում. ASUS-ը ներկայացրել է նոր ProArt P16 նոթբուք

10 րոպեի ընթերցում

Ստեղծարարի երազանքների իրականացում. ASUS-ը ներկայացրել է նոր ProArt P16 նոթբուք

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդամենը մի քանի տարի առաջ տեսանյութերի խմբագրման, բարդ գրաֆիկայի ստեղծման և ծրագրերի հետ աշխատելու համար պահանջվում էր հզոր ստացիոնար համակարգիչ: Այսօր տեխնոլոգիաների արագ զարգացման շնորհիվ այս ամենը հնարավոր է անել կոմպակտ ու շարժական նոթբուքի միջոցով։

Ստեղծագործական առաջադրանքներ կատարելու համար ASUS-ը ներկայացրեց ProArt P16-ը, որը ցանկացած ստեղծագործողի, տեսանկարահանողի և գրաֆիկական դիզայների երազանքն է: Այն համատեղում է բարձր արտադրողականությունը, բարձրորակ էկրանը և փոքր չափսերը: Բացի հզոր բնութագրերից, ստեղծագործական խնդիրներն ավելի հեշտ լուծելու համար այս նոթբուքի առանձնահատկություններից է արհեստական ​​բանականության առաջադեմ հնարավորությունների օգտագործումը։

Եկեք բացահայտենք, ինչ են առաջարկում արտադրողները նոր սերնդի նոթբուքում:

Դիզայն և էրգոնոմիկա 

ASUS ProArt P16-ն ունի էլեգանտ և ֆունկցիոնալ դիզայն: Նոթբուքի կորպուսը պատրաստված է Nano Black գույնի բարձրորակ նյութից, ինչը սարքին հաղորդում է ոճային և ժամանակակից տեսք։ Այլ հզոր նոթբուքերի, օրինակ՝ ROG շարքի սարքերի համեմատ՝ այստեղ չկան որևէ դիզայներական էլեմենտներ: Միակը վերին աջ անկյունում գտնվող ProArt-ի նոր տարբերանշանն է։

Չափսերի առումով ProArt P16-ը հարմար է ճանապարհորդելու և նկարահանումների ժամանակ օգտագործելու համար: Այն կշռում է ընդամենը 1,8 կգ, ինչը զգալիորեն ավելի թեթև է, քան որոշ անալոգներ, իսկ հաստությունը կազմում է ընդամենը 14,9 մմ: Միևնույն ժամանակ, դա աներևակայելի հուսալի է: Սարքը համապատասխանում է MIL-STD 810H ռազմական ստանդարտին, որը հաստատում է դրա հուսալիությունը տարբեր պայմաններում, այդ թվում նաև ջերմաստիճանի հանկարծակի փոփոխության դեպքում:

Նոթբուքն ունի մեմբրանային ստեղնաշար, առանձին ստեղ՝ Copilot AI օգնականը գործարկելու համար, և բավականին մեծ, բարձրորակ սենսորային թաչփադ:

Այսպիսի բարակ նոթբուքում զարմանալի է տեսնել ինտերֆեյսերի լայն ընտրություն: Սարքի երկու կողմերից տեղադրված են USB 4.0, USB 3.2 Type-C ֆորմատով լիցքավորման համար պորտեր, 2 USB-A պորտ, ամբողջական HDMI միակցիչ, 3,5 մմ աուդիո միակցիչ և SD Express քարտ ռիդեր: USB 3.2-ը հարմար է նաև արտաքին մոնիտորին և տվյալների փոխանցման սարքերին միացնելու համար՝ մինչև 40 Գբիտ/վ արագությամբ:

Ստեղծագործական առաջադրանքների համար նախատեսված դիսփլեյ
Նոթբուքը հագեցած է առաջադեմ 16 դյույմանոց 4K OLED ASUS Lumina էկրանով, որն առաջարկում է պատկերի անզուգական որակ և գունային ճշգրտություն: Դիտարկենք նրա առանձնահատկությունները, որոնք հատկապես կարևոր են գրաֆիկայի, խմբագրման և լուսանկարների հետ աշխատելիս։

Գույնի ճշգրտություն. DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթով էկրանն ապահովում է վառ, հարուստ գույներ, որոնք իդեալական են պրոֆեսիոնալ լուսանկարներ, տեսանյութեր խմբագրելու համար:

Թարմացման արագություն. OLED դիսփլեյում ստանում ենք էկրանի թարմացման բարձր արագություն՝ 120 Հց: Այսպիսի բարձր արագությունը նվազեցնում է շարժումների մշուշումը և ապահովում է ավելի հարթ պատկեր՝ կարևոր հատկություն, որը կգնահատեն տեսանյութերի խմբագիրներն ու անիմատորները։ 

Ցայտագունություն. այս էկրանը ոչ միայն ունի գերազանց գունային ճշգրտություն, այլև բարձր պայծառություն և ցայտագունություն․ այն հասնում է մինչև 600 նիտ և 1,000,000:1 կոնտրաստի հարաբերակցության: HDR աջակցությունն ապահովում է ավելի դինամիկ և իրատեսական պատկեր: Բացի դրանից, էկրանն ավտոմատ կերպով փոխում է պայծառությունը՝ կախված շրջակա միջավայրից:

Աչքերի պաշտպանություն. ProArt P16-ի OLED էկրանը 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս է արձակում:

Արտադրողականություն

ProArt P16-ը նախատեսված է ամենաբարդ ստեղծագործական խնդիրները լուծելու համար, քանի որ այն հագեցած է շուկայում առաջադեմ պրոցեսորներից մեկով՝ AMD Ryzen™ AI 9 HX 370-ով և Studio-ի դրայվերներով NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով։ Ինտեգրված նեյրոնային պրոցեսորի շնորհիվ, որն ունի 50 TOPS հզորություն, այս սարքն ապահովում է բարձր արտադրողականություն արհեստական բանականության խնդիրների մշակման դեպքում:

Այս նոթբուքն ապահովում է սահուն, արդյունավետ աշխատանք՝ անկախ նրանից դուք 3D մոդելներ եք մշակում, տեսանյութեր խմբագրում, թե աշխատում եք բարդ մոդելավորման վրա: Իրական ժամանակում ճառագայթների հետագծման շնորհիվ մասնագետները կարող են ամենաբարձր մակարդակում ճշգրիտ դետալներ և մոդելեներ ստեղծել:

Նոթբուքն նաև ունի 1 կամ 2 ՏԲ ծավալով PCIe 4.0 M.2 SSD կուտակիչ՝ արագ մուտք գործելու և մեծ ֆայլեր փոխանցելու համար՝ բարելավելով ընդհանուր արտադրողականությունը: Բարձր արագություն ապահովող երկալիք LPDDR5X հիշողությունը հասանելի է 32 կամ 64 ԳԲ հզորությամբ՝ կախված կոնֆիգուրացիայից:

Copilot-ը և ASUS-ի AI հավելվածները 

Ինչպես արդեն նշել ենք, ժամանակակից առանձնահատկություններից մեկը հատուկ Copilot ստեղն է, որի շնորհիվ կարող եք անմիջապես «կանչել» AI օգնականին: Այն հեշտացնում է առաջադրանքների արդյունավետ կատարումը, արագացնում է աշխատանքային հոսքը՝ օգնելով ավտոմատացնել կրկնվող առաջադրանքները:

Բացի Copilot-ից նոթբուքը համալրված է նաև ASUS-ի AI հավելվածներով։ Օրինակ՝ StoryCube-ն օգնում է ձեզ հեշտությամբ պահեստավորել թվային բովանդակությունը՝ լուսանկարներն ու տեսանյութերը: Հավելվածն ավտոմատ կերպով դասակարգում է պատկերներն ու տեսանյութերը՝ դասակարգելով ըստ տարբեր կատեգորիաների: Անվտանգությունը բարձրացնելու համար ASUS-ն առաջարկում է խելացի տեսախցիկ՝ ադապտիվ մթնեցմամբ և բլոկավորման գործառույթով: Տեսախցիկը հետևում է օգտատիրոջ հայացքին և խամրեցնում էկրանը, երբ օգտատերը նայում է ուրիշ կողմ, իսկ ավտոմատ բլոկավորումը գործածվում է այն դեպքում, եթե օգտատերը հեռանում է սարքից: Տեսակոնֆերանսի ժամանակ աշխատում է աղմուկի խելացի նվազեցման գործառույթը։

 

AI-ը ստեղծագործական աշխատանքում

Բովանդակության ստեղծողների համար արտադրողներն առաջարկում են արհեստական բանականության վրա հիմնված բացառիկ հավելվածներ։ Այդպիսի հավելվածներից է DialPad կարգավորիչը։ Թաչփադի վրա գտնվող այս վիրտուալ կարգավորիչը թույլ է տալիս արագ հրամաններ կատարել Adobe-ի համատեղելի հավելվածներում, ինչպիսիք են After Effects-ը, Photoshop-ը, Premiere Pro-ն և Lightroom-ը:

Եվ վերջապես, ստեղծագործելու համար հատուկ ProArt Creator Hub՝ կարգավորման կենտրոն, որը նախատեսված է աշխատանքային հոսքի օպտիմալացման համար: Այն ծառայում է որպես կենտրոնական կառավարման վահանակ՝ թույլ տալով ձեզ հեշտությամբ մուտք գործել բոլոր ստեղծագործական հավելվածները և փոփոխել կարգավորումները: 

ProArt Creator Hub-ի միջոցով կարող եք փոփոխել գույները, վերահսկել արտադրողականությունը և կարգավորել հովացման համակարգի օդափոխիչները առավելագույն արդյունավետության համար: Օրինակ՝ Color Control-ը ProArt Creator Hub-ում օգնում է ձեզ օպտիմալացնել գույների հետ աշխատող գործիքները: Ընդհանուր առմամբ, ProArt Creator Hub-ն ապահովում է բոլոր ստեղծագործական հավելվածների և համակարգի կարգավորումների մուտք՝ հեշտացնելով նախագծերի կառավարումը և պահպանելով արտադրողականությունը նույն մակարդակի վրա:

Ամփոփում

ProArt P16-ը բարձր դասի նոթբուք է և այն նախատեսված է ստեղծարար մասնագետների համար, որոնք նախընտրում են բարձր արտադրողականություն, պատկերի հիանալի որակ և ամրություն: Սարքի հզոր պրոցեսորը և գրաֆիկական քարտը, որը համակցված է 4K OLED էկրանով և մտածված դիզայնով, հարմար է լուսանկարիչների, տեսախմբագիրների, գրաֆիկ դիզայներների և ճարտարապետների համար, որոնք ամեն օր օգտագործում են «ծանր» ծրագրեր և հավելվածներ:

Եկեք թվարկենք մի քանի առանձնահատկություն, որոնք հատուկ կարևորություն ունեն հենց ստեղծագործական առաջադրանքների համար.

 

●     բարձրորակ OLED սենսորային էկրան՝ ստիլուսի աջակցությամբ

●     հզոր NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտ

●     պորտերի լայն ընտրություն

●     մեծ թաչփադ

●     նորարարական հավելվածներ՝ ձեր աշխատանքային հոսքը հեշտացնելու և պրոֆեսիոնալ հավելվածներ օգտագործելու համար:

Կարող ենք խորհուրդ տալ ProArt P16-ը՝ որպես գրաֆիկայի, վիդեո և այլ ստեղծագործական նախագծերի վրա աշխատելու համար նախատեսված բարձրորակ սարք։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում