ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է այս երկրի իրավասու մարմիններին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Օ.-ն հանձնվել է Ղազախստանի իրավասու մարմիններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Մ.Օ.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և պահելու համար: