Փոդքասթ

Podcast-Գիտության շաբաթ. Աղտոտիչները ներթափանցում են մեր սնունդ. գիտնականը` շրջակա միջավայրի աղտոտման մարտահրավերների մասին

2 րոպեի ընթերցում

Podcast-Գիտության շաբաթ. Աղտոտիչները ներթափանցում են մեր սնունդ. գիտնականը` շրջակա միջավայրի աղտոտման մարտահրավերների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է 1993թ-ին և 30 տարում իր ամուր տեղը զբաղեցրել գիտության ու կրթության ոլորտում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում: Ի սկզբանե կենտրոնը զբաղվել է շրջակա միջավայրի էկոլոգիայի ու գյուղատնտեսության հարցերով, իսկ 2010-ից՝ նաև սննդի անվտանգության ոլորտով: Հայաստանը շատ բազմազան է իր երկրաբանությամբ, աշխարհագրությամբ, կլիմայով, երկրաքիմիայով, այդ իսկ պատճառով շրջակա միջավայրի խնդիրները նույնպես բազմազան են: Յուրաքանչյուր քաղաքային բնակավայր ունի իրեն յուրահատուկ խնդիրները, սակայն դրանց կենտրոնացումը Երևանում է: Այստեղ բնապահպանության առումով դրական տեղաշարժեր չկան. վատ վիճակում եղել ենք, ավելի վատ վիճակում ենք հիմա, ու, եթե այսպես շարունակվի, կհայտնվենք էլ ավելի վատ վիճակում: Դա վերաբերում է ոչ միայն տրանսպորտին, այլև պատմական ու ներկա բոլոր աղտոտիչներին, որոնք արդեն ներթափանցում են մեր սնունդ: Ինչ վերաբերում է լուծումներին, դրանք առաջին հերթին պահանջում են համակարգային ու համընդհանուր մոտեցում:  

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։  

Փոդքաստի նոր թողարկման հյուրն է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում