Փոդքասթ

Podcast-Գիտության շաբաթ. Կանխարգելման, ախտորոշման ու բուժման ավելի արդյունավետ մեթոդներ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը` հեռանկարների մասին

2 րոպեի ընթերցում

Podcast-Գիտության շաբաթ. Կանխարգելման, ախտորոշման ու բուժման ավելի արդյունավետ մեթոդներ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը` հեռանկարների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլեկուլային կենսաբանությունն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական պրոցեսները մոլեկուլների մակարդակով։ Այն իր բնույթով շատ բազմաառարկայական գիտական ուղղություն է՝ կապված թե կենսաքիմիայի հետ, որը քիմիական պրոցեսներն են, թե կենսաֆիզիկայի, որը ավելի խորը նկարագրությունն է ֆիզիկայի տեսանկյունից, թե ժառանգական պրոցեսների հետ, որը գենետիկան է և այլն։ Սա այն կորիզն է, որի շուրջ կառուցված են գիտելիքները կենդանի օրգանիզմների մասին։ Բժշկության, հատկապես, թերապևտիկ բժշկության ոլորտում մոլեկուլային կենսաբանությունը այն շարժիչ ուժն է, որը թույլ է տալիս գտնել կանխարգելման, ախտորոշման ու բուժման շատ ավելի արդյունավետ գործիքներ, ինչի հաշվին հնարավոր է լինում պայքարել հիվանդությունների դեմ, որոնք մի քանի տասնամյակ առաջ համարվում էին անբուժելի։ 

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։  

Փոդքաստի նոր թողարկման հյուրն է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում