Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Ջերմամիջուկային էներգետիկայում առանցքային է լինելու տնտեսական կողմը. մասնագետը` ոլորտի ապագայի մասին

2 րոպեի ընթերցում

Podcast-Գիտության շաբաթ. Ջերմամիջուկային էներգետիկայում առանցքային է լինելու տնտեսական կողմը. մասնագետը` ոլորտի ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդկության անընդհատ աճող էներգետիկ պահանջների պայմաններում ոչ միայն կարևոր է դառնում նոր, արդյունավետ աղբյուրների մշակումը, այլև արդեն գոյություն ունեցողների կատարելագործումը։ Ատոմային էլեկտրակայանները ու դրանց արդիականացումն անհրաժեշտ քայլերից են՝ չնայած որոշ երկրներում էներգիայի արտադրության այդ տեսակի նկատմամբ իռացիոնալ վախերին։ Վերականգնվող էներգետիկան, իհարկե, հրապուրիչ է հնչում, սակայն պրակտիկ առումով էներգետիկ պահանջների լիարժեք բավարարումը կարող է նպատակահարմար չլինել տնտեսական տեսանկյունից։

Ինչ վերաբերում է նոր աղբյուրներին, օրինակ, հեռանկարային ջերմամիջուկային էներգետիկային, այն առայժմ մնում է զուտ գիտական հետաքրքրությունների տիրույթում. հայտնի չէ՝ արդյոք երբևիցե նման կայաններ գոյություն կունենան, ու ամենակարևորը՝ արդյոք դրանք ձեռնտու կլինեն տնտեսական առումով։ 

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։  

Փոդքաստի նոր թողարկման հյուրն է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս, միջուկային անվտանգության մասնագետ, միջուկային ֆիզիկոս Արեգ Դանագուլյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում