Իրավունք

Ոստիկանության պետը հետևել է ապագա քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության պետը հետևել է ապագա քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն օգոստոսի 20-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ 

Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի և Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ նա շրջել է Կրթահամալիրում, հետևել ապագա քրեական ոստիկանների դասընթացներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Արամ Հովհաննիսյանը զրուցել է դասախոսների և սովորողների հետ, թե՛ գործող ոստիկաններից և թե՛ քաղաքացիական անձանցից հետաքրքրվել ուսումնական գործընթացով։

Նա հորդորել է ապագա քրեական ոստիկաններին կատարելագործել մասնագիտական կարողությունները և ուսումնական գործընթացում ցուցաբերել առաջադիմություն, ինչը կարևոր նշանակություն կունենա համապատասխան պաշտոների նշանակելիս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում