Իրավունք

Արտակ Շաբոյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

1 րոպեի ընթերցում

Արտակ Շաբոյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ներկայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողով) նախկին նախագահ Արտակ Շաբոյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների Azdarar.am պաշտոնական կայքից։ 

Դատախազության ծանուցման մեջ նշվում է, որ Արտակ Շաբոյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն են իրականացրել։ 

Դատախազություն են հրավիրվել նաև Արտակ Շաբոյանի կինը` Քրիստինե Եղիազարյանը, մայրը՝ Մարիետա Մանուկյանը և դուստրը՝ Անի Շաբոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում