Եվրոպա

Հայաստանն ու Լիտվան քննարկել են ավիացիայի ոլորտում հնարավոր համատեղ նախագծերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Լիտվան քննարկել են ավիացիայի ոլորտում հնարավոր համատեղ նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել էր Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։

«Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն էլ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս համագործակցությունը թույլ է տալիս փոխանակել լավագույն փորձը, քննարկել ընդհանուր մարտահրավերները և մշակել նորարարական լուծումներ ավիացիայի ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները՝ ներառյալ վերապատրաստման ծրագրերը, տեխնիկական խորհրդատվությունը և հնարավոր համատեղ նախագծերը: 

Երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու այս արդյունավետ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում