ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 20-ին ժամը 15։43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է բամբակի արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 17։18-ին։