Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Համապարփակ ռեսուրսներ տրամադրելով՝ թույլ ենք տալիս երեխային բացահայտել իր ներուժը. ՔՈԱՖ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Podcast-Գիտության շաբաթ. Համապարփակ ռեսուրսներ տրամադրելով՝ թույլ ենք տալիս երեխային բացահայտել իր ներուժը. ՔՈԱՖ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)  արդեն 20 տարի է լայնածավալ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ համայնքները զարգացնելու համար: Չորս ուղղություններից մեկը կրթականն է՝ SMART ծրագիրը: SMART կենտրոնը արտադպրոցական կրթության կենտրոն է, որտեղ երեխաները բացահայտում են իրենց ներուժը: Այստեղ ներառված է նաև ճարտարագիտությունը: Երեխաները ստանում են համապատասխան գիտելիքները՝ գիտությանը հասանելի ու փորձարարական, ակնհայտ ձևով ծանոթանալով: Գումարած այս ամենին, իրականացվում է նաև նախագծային կրթություն: Դա էլ իր հերթին երեխայի մոտ հետաքրքրություն է առաջացնում: Արդյունքում, կենտրոնի շատ շրջանավարտներ ընտրում են ճարտարագիտությունը որպես մասնագիտություն: 

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։  

Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հաղորդակցության մասնագետ Անի Մուրադյանը և SMART ծրագրերի համակարգող, SMART կենտրոնի տնօրենի ժ/պ Մետաքսյա Դավթյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում