Ամերիկա

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությունը Փարաքար համայնքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի ագրեսիան վերապրած, շրջափակման դառնությունները տեսած ու սեփական բնակավայրերը բռնի լքած հայերը շուրջ երկու ժամ պատմել են այդ օրերի իրենց ապրումների մասին:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան ջերմ ընդունելության համար։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին՝ նշեմ, որ շատ հուզիչ էին նրանց պատմությունները, վերադառնալուն պես ներկայացվածը կպատմեմ գործընկերներիս, ինչպես նաև հայկական համայնքին», - Անա Օլիվերայի խոսքերն է փոխանցել դեսպանությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում