Պետք է ամեն ինչ անել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող գործընթացներին չվնասելու համար․ Սամվել Շահրամանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն առաջնահերթ է համարում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և շեշտում, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի անվտանգային համակարգը վտանգի տակ չդրվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շահրամանյանն այս մասին ասաց սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք, տեղահանվելով Հայաստանի Հանրապետություն, որդեգրել ենք մի քաղաքականություն, և ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը։ Սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է, և մենք ամեն ինչ պետք անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից և չվնասենք անվտանգային համակարգին»,- ասաց Շահրամանյանը։

Նա նշեց, որ իրենք պատրաստ են տարբեր ձևաչափերով հանդիպել և բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։

«Կարևոր է, որպեսզի դրված և ձևակերպված լինի ճիշտ խնդիր։ Մենք պատրաստ ենք նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ համագործակցել այդ հարցով»,- ասաց Շահրամանյանը։ 

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցին՝ Շահրամանյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականացվում են ։  

«Նաև տեսել եմ, որ Հայաստանի ղեկավարը չի ցանկացել բացահայտել որոշակի մանրամասներ, ես ևս զերծ կմնամ»,-եզրափակեց Շահրամանյանը։ 

Հայերեն English Español ქართული Русский 中文

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ