Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին. կան վիրավորներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարել են մեկը մյուսի ուղղությամբ արձակած հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մասին. գնդակոծությունների հետևանքով կան վիրավորներ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 10-ից ավելի թևավոր հրթիռ և շուրջ 10 բալիստիկ հրթիռ։

Կիևի քաղաքապետը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Հրթիռների բեկորներն ընկել են քաղաքի 4 շրջաններում, որտեղ այրվել են մեքենաներ և վնասվել ոչ բնակելի շենքեր։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Սումիի մարզային կենտրոնին հասցված հարվածներից 13 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 երեխա։ Ըստ Սումիի ոստիկանության՝ ռուսական ուժերի հարվածներից վնասվել են ուսումնական հաստատություն և առնվազն 5 հինգհարկանի շենք։ Իշխանությունները նաև հայտնել են, որ 3 կառավարվող ավիառումբեր հարվածել են Սումիի արդյունաբերական ձեռնարկություններին, որի հետևանքով դրանցից մեկի աշխատակցուհին վիրավորվել է։

Գնդակոծության է ենթարկվել նաև Խարկովը, որտեղ վնասվել են մասնավոր տուն և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտ։ Սեպտեմբերի 1-ին Խարկովը ենթարկվել էր բալիստիկ հրթիռների հարվածների. առնվազն 47 մարդ վիրավորվել է, ավերվել է Սպորտի պալատը և առևտրի կենտրոն։

Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին հայտնել են ուկրաինական հարվածների մասին։ Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ գնդակոծությունների հետևանքով ավերվել է մանկապարտեզ։ Հարվածների պատճառով Բելգորոդի ամենամեծ բնակելի թաղամասում բոլոր դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Մանկապարտեզները շաբաթվա ընթացքում փակ կլինեն։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում խոցել են 1 անօդաչու թռչող սարք, ևս մեկը՝ Սև ծովի երկնքում։ 

Իսկ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրում 17 անգամ հարվածել են միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերին՝ արձակելով 57 միավոր զինամթերք։ Վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։  

Հայերեն Русский

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն ընդունել միգրանտներին

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով․ ՄՊՀ նախագահ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ