Վարչապետը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ է անում չարտագաղթել և դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որպեսզի նրանք չարտագաղթեն Հայաստանից և դիմեն քաղաքացիություն ստանալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն այս մասին ասաց՝ խոսելով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մարդկանց անձնագրային խնդիրների վերաբերյալ հարցի մասին։

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր կոչն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սիրելի քույրերին և եղբայրներին, որ նրանք դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ Կառավարությունը ցանկանում է, որ ԼՂ-ից Հայաստան եկած ժողովուրդը չարտագաղթի։

Փաշինյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է անդրադառնալ ընդհանրապես արտագաղթին՝ որպես մեկ այլ երևույթի։ Նրա խոսքով արտագաղթողների մի հսկայական մասն այն մարդիկ են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում, որովհետև խաղաղություն չկա։

«Խաղաղության օրակարգը նաև դրա համար է։ Այն, ինչ որ ես իմ նախնական խոսքում ասացի, նաև դրա համար է։ Դա պետության հայեցակարգային շատ կարևոր ընտրանքի մեջ է։ Սա ֆորպո՞ստ է, թե մի երկիր, որը պետք է հնարավոր դարձնի իր քաղաքացիների կյանքն իր ինքնիշխան տարածքում։ Մենք երկրորդ հայեցակարգն ենք որդեգրել։ Մենք այդքան խելոք չէինք, որ մինչև ցնցումներն այդ գիծը որդեգրեինք, մինչև 2018 թվականը մենք՝ որպես պետություն, վաղուց անցած ենք եղել «անդառնալիության կետը», - ասաց վարչապետը։

Հայերեն Français Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել