Մշակույթ

Գավառի քաղաքային գրադարանում կայացել է «Անլռելի զանգակատուն» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ

1 րոպեի ընթերցում

Գավառի քաղաքային գրադարանում կայացել է «Անլռելի զանգակատուն» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր «Անլռելի զանգակատուն» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Պարույր Սևակի 100 և Կոմիտասի 155-ամյակներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, միջոցառումն առանձնահատուկ է եղել իր ձևաչափով։ 

Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը գեղարվեստաթատերական ընթերցմամբ ներկայացրել է  ՀՀ վաստակավոր արտիստուհի, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Բյուրեղիկ Մնեյանը։ 

Ներկայացումն ուղեկցվել է կոմիտասյան թեմատիկ կատարումներով, որոնք ներկայացրել են Կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլյա Հովհաննիսյանն ու Նորատուսի արվեստի դպրոցի սան Նարեկ Հարությունյանը: Գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և մատենագետ Նորա Մարեմկոյանը թեմատիկ ելույթներով եզրափակել են միջոցառումը։ 

 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում