Երևան

Հրդեհ շքամուտքում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Հրդեհ շքամուտքում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 29-ին, ժամը 06:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի շքամուտքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, մարվել՝ 07:15-ին: Այրվել է բազմոց, մալուխ՝ 15 գմ, ջերմահարվել է 15 էլեկտրական հաշվիչ:

Փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու: Շտապօգնության աշխատակիցները երկու քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում