Մարզեր

Նորատուսի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ

1 րոպեի ընթերցում

Նորատուսի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղի արվեստի դպրոցում տեղադրվում է ջեռուցման համակարգ, փոխվում են նաև պատուհանները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, տեղադրվում են ժամանակակից օդատաքացուցիչներ, որոնք ապահովելու են 350 քմ տարածքով դահլիճի ջեռուցումը։ Տեղադրվելու է լրացուցիչ ևս 2 կաթսա. գազածավալի փոփոխության հետևանքով կատարվելու են նաև գազահաշվիչի և գազի գծի փոխարինում։ 

Շինաշխատանքների արժեքը կազմում է 7 մլն 440 հազար դրամ։ Աշխատանքներն իրականացվում են համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցներով։

Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են նաև Նորատուսի արվեստի դպրոցի միջանցքի պատուհանները և բեմի հետնամասի դուռը։ 

Փայտե հին պատուհանները և դուռը փոխարինվում են նոր՝ մետաղապլաստե, էներգախնայող պատուհաններով ու դռնով։ 

Տեղադրվելու են նաև պատուհանագոգեր, որից հետո կատարվելու է պատուհանների թեքությունների գաջի սվաղ և ներկում։

Աշխատանքների իրականացման  համար հատկացվել է 2 մլն 148 հազար  դրամ։

 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում