Մշակույթ

Գյումրիի «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը կվերականգնվի

1 րոպեի ընթերցում

Գյումրիի «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատեց Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն։ 

Շենքը կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ 

Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։

Հուլիսի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մասամբ փլուզվել է Գյումրիում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից  հայտնի շենքը։ Վնասվել է շենքի պատշգամբի մեկ արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում