Մարզեր

Ձորագյուղում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 104 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Ձորագյուղի 9 թաղամասում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում՝ երկաթե կիսախողովակներով, 1600 մետր ընդհանուր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսից և օգոստոսի 29-ի դրությամբ իրականացվել են  80 տոկոսով։ 9 թաղամասից 3-ում կառուցվող ջրատարները հանդիսանալու են որպես հեղեղատարներ։

Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվանից Ձորագյուղի տնամերձ հողամասերում և սեփականաշնորհված վարելահողերում ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։

 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում