Մարզեր

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բիտումով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է

1 րոպեի ընթերցում

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բիտումով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 28-ին, ժամը 21։11-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է․ կա տուժած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բիտումով բեռնված «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա. Ֆ. Ռ., ծնված 1982 թ․) կողաշրջվել է. ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք:

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում